Բաղադրիչներ
60 գ տաք կաթ
20 գ շականակագույն շաքարավազ
30 գ հալեցրած կարագ
3 գ խմորիչ
150 գ ալյուր
3 գ աղ
2 գ փխրեցուցիչ
10 գ քնջութ
Սպանախ, հազար կամ ցանկացած այլ կանաչեղեն
Պատրաստման եղանակը
Տաք կաթին ավելացնել շականակագույն շաքարավազ, հալեցրած կարագ, խմորիչ, լավ խառնել
Ավելացնել ալյուր, աղ, փխրեցուցիչ, լավ խառնել և խմոր հունցել։ Ստացվում է փոքր-ինչ պինդ, չկպչուն խմոր
Ավելացնել կանաչեղեն, քնջութ, լավ հունցել, ծածկել և թողնել 30 րոպե
Խմորը տեղափոխել յուղաթղթի վրա, ևս 1 թուղթ դնել խմորի վրա, ձեռքով մի փոքր բացել խմորը, ապա բարակ, ուղղանկյունաձև գրտնակել
Անկյունները հավասարեցնել, բաժանել մասերի
Իրարից 1-2 սմ հեռավորության վրա շարել ջեռոցի տապակի մեջ և դնել 170°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ