Բաղադրիչներ
500 գ հավի կրծքամիս
3 ատամիկ սխտոր
3 ճ/գ սոյայի սոուս
աղ
սև պղպեղ
1 ձու
2 ճ/գ եգիպտացորենի օսլա
1 բաժակ ալյուր
կանաչ սոխ
1 բաժակ հավի արգանակ + 4 ճ/գ սոյայի սոուս
3 ճ/գ շականակագույն շաքարավազ
3 ճ/գ կետչուփ
1 ճ/գ քնջութի յուղ
1 ճ/գ քացախ
0,5 բաժակ ջուր + 1 ճ/գ եգիպտացորենի օսլա
Պատրաստման եղանակը
Հավի միսը խորանարադաձև կտրատել, ավելացնել ճզմած սխտոր, սոյայի սոուս, աղ, սև պղպեղ, ձու, եգիպտացորենի օսլա և լավ խառնել
Ավելացնել 1 բաժակ ալյուր, լավ խառնել և տապակել առատ ձեթի մեջ
Կանաչ սոխը կտրատել, 1 րոպե տապակել, ավելացնել հավի արգանակ, սոյայի սոուս, շականակագույն շաքարավազ, կետչուպ, քնջութի յուղ, քացախ, լավ խառնել և թողնել եռա
0,5 բաժակ ջրին ավելացնել 1 ճ/գ եգիպտացորենի օսլա, խառնել և ավելացնել արգանակին։ Թողնել 10 րոպե։ Այն պետք է մի քիչ թանձրանա
Ավելացնել տապակած միսը, լավ խառնել, թողնել ևս 2 րոպե և վերցնել կրակից
Կարող եք զարդարել քնջութով, կանաչ սոխով և մատուցել )))
Բարի ախորժակ