Բաղադրիչներ
չինական կաղամբ
1 գազար
1 վարունգ
սամիթ, կանաչ սոխ
5-6 հատ ընկույզ
1 ատամիկ սխտոր
50 մլ ձիթայուղ
աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Կաղամբը կտրատել, ավելացնել քերած գազար, վարունգ, մանրացրած սամիթ, կանաչ սոխ
Ձիթայուղին ավելացնել ընկույզ, սխտոր, աղ, սև պղպեղ և հարել բլենդերով
Ավելացնել աղցանին և լավ խառնել
Ըստ ցանկության կարող եք ավելացնել մարինացված ձուկ կամ բժշկական երշիկ և մատուցել
Բարի ախորժակ