Բաղադրիչներ
600 գ կարտոֆիլ
4 ձու
150 մլ 30% սերուցք
աղ, սև պղպեղ, սխտորի փոշի, անանուխ
1 գլուխ սոխ
250 գ սունկ
250 գ սպանախ
150 գ Չեդեր պանիր
ձիթայուղ
Պատրաստման եղանակը
Կաղապարի մեջ ձիթայուղ քսել։ Կրատոֆիլը խորանարդաձև կտրատել, ավելացնել աղ և խաշել։ Ջրքամել և լցնել կաղապարի մեջ
Սոխը մանրացնել, 3 րոպե տապակել, ավելացնել կտրատած սպանախ, թողնել ևս 3 րոպե, համեմել աղով, սև պղպեղով և ավելացնել կարտոֆիլին
4 ձվին ավելացնել աղ, սև պղպեղ, սխտորի փոշի, անանուխ, լավ խառնել, ավելացնել սերուցք, խառնել
Ավելացնել 70 գ քերած պանիր, լավ խառնել և ավելացնել մյուս բաղադրիչներին
Ավելացնել քերած պանրի մնացած մասը և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ