Ահա, թե ինչպիսի համեղ և գեղեցիկ ուտեստ կարելի է ստանալ այս 2 մթերքներից։ Բրոկկոլիով և բրնձով կոտլետներ

Բաղադրիչներ

600 գ բրոկկոլի

100 գ խաշած բրինձ

1/2 սոխ

Մեկ փոքր կտոր կոճապղպեղ

1 գազար

1 թ/գ շականակագույն շաքարավազ

1 ճ/գ սոյայի սոուս

1 ձու

աղ

սև և կարմիր պղպեղներ

սխտորի փոշի

Պատրաստման եղանակը

Սոխը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել մանրացրած կոճապղպեղ, թողնել ևս 2 րոպե

Ավելացնել մանր քերիչով անցկացրած գազար, շականակագույն շաքարավազ, սոյայի սոուս, թողնել ևս 2 րոպե և վերցնել կրակից

Բրոկկալին 3-4 րոպե եռացնել, շատ մանր կտրատել

Ավելացնել խաշած բրինձ, ձու, տապակած բանջարեղենը, աղ, սև և կարմիր պղպեղներ, սխտորի փոշի և լավ խառնել

Ստացված զանգվածից 1-ական ճ/գ դնել թավայի մեջ և կոտլետի պես տապակել 2 կողմից

Կարող եք մատուցել թթվասերային սոուսով )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում