Բաղադրիչներ
600 գ բրոկկոլի
200 գ չերրի լելիկ
կանաչ սոխ, սամիթ
3 ձու
աղ
կարմիր քաղցր պղպեղ
սխտորի փոշի
300 մլ 10% սերուցք
200 գ պանիր
Պատրաստման եղանակը
Բրոկկոլին լցնել եռման աղաջրի մեջ, թողնել 3-4 րոպե և ջրքամել
Կաղապարի ներսը պատել ձեթով, լցնել բրոկկոլին
Լոլիկները բաժանել 2 մասի և ավելացնել բրոկկոլիին։ Ավելացնել մանրացրած կանաչ սոխ, սամիթ
3 ձվին ավելացնել աղ, կարմիր քաղցր պղպեղ, սխտորի փոշի և լավ խառնել։ Ավելացնել սերուցք, լավ խառնել և ավելացնել մյուս բաղադրիչներին
Ավելացնել քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 35-40 րոպե
Կարող եք վայելել )))
Բարի ախորժակ