Բաղադրիչներ
300 գ սունկ
1/2 սոխ
2 կարտոֆիլ
1/2 բաժակ վարսակի փաթիլներ (բաժակի չափը՝200 մլ) + եռման ջուր
1 ատամիկ սխտոր
կանաչ սոխ
1 թ/գ աղ
1/2 թ/գ սև պղպեղ
պաքսիմատ
50 մլ ջուր
Պատրաստման եղանակը
Վարսակի փաթիլներին ավելացնել եռման ջուր, ծածկել և թողնել 15 րոպե
Սոխը մանր կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած սունկ, թողնել ուժեղ կրակին այնքան, մինչև առաջացած հեղուկը գոլորշիանա։ Ավելացնել ճզմած սխտոր, մի պտղունց աղ և վերցնել կրակից
Ավելացնել արդեն փափկած վարսակի փաթիլները
Կարտոֆիլն անցկացնել քերիչով, 5 րոպե թողնել սառը ջրում, ապա ճզմելով ջրքամել և ավելացնել մյուս բաղադրիչներին
Ավելացնել կանաչ սոխ, աղ, սև պղպեղ և լավ խառնել
Ստացված զանգվածից կոտլետներ ձևել, թաթախել պաքսիմատի մեջ և 2 կողմից տապակել
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ