Երբ նոր և հետաքրքիր ուտեստ ես մատուցում ընթրիքին, բոլորի բարձր տրամադրությունն ու դրական էներգիան ապահովված է։ Կաղամբը և միսը՝ ջեռոցում

Բաղադրիչներ

600 գ աղացած միս

աղ

սնանուխ, չորացրած ռեհան, մաղադանոս

թարմ կանաչ սոխ, սամիթ

սև և կարմիր պղպեղներ

սխտորի փոշի

1 գլուխ սոխ

1 կաղամբ

100 գ թթվասեր

Պատրաստման եղանակը

Աղացած մսին ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, չորացրած անանուխ, ռեհան, մաղադանոս, սխտորի փոշի, մանրացրած սոխ և լավ խառնել

Կաղամբը շրջանաձև կտրատել։ Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռել, շարել կաղմաբի կտորները, համեմել աղով, սև պղպեղով

Յուրաքանչյուրի վրա կաղամբի չափով միս դնել

Թթվասերին ավելացնել մանրացրած կանաչ սոխ, սամիթ, աղ, լավ խառնել և ավելացնել  մսերին։ Դնել 180°С տաքացրած ջեռոցում 45 րոպե

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում