Այսպիսի կոտլետները կսիրեն ընտանիքի բոլոր անդամները։ Կարտոֆիլով և բրձով կոտլետներ

Բաղադրիչներ

5 խաշած կարտոֆիլ

100 գ խաշած բրինձ

100 գ սոխ

1 գազար

0,5 թ/գ կարմիր քաղցր պղպեղ

0,5 թ/գ սխտորի փոշի

1/3 թ/գ քրքում

չորացրած ռեհան

աղ

Պատրաստման եղանակը

Սոխը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել քերած գազար, թողնել ևս 3 րոպե և վերցնել կրակից

Խաշած կարտոֆիլն անցկացնել քերիչով, ավելացնել խաշած բրինձը, տապակած գազարը, աղ, կարմիր քաղցր պղպեղ, սխտորի փոշի, քրքում, չորացրած ռեհան և լավ խառնել

Ստացված զանգվածից կոտլետներ ձևել՝ յուրաքանչյուր անգամ ձեռքերը ձեթով պատելով

Տապակել 2 կողմից և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում