Թարմեցնող, թեթև, բյուջետային, միևնուն ժամանակ հագեցնող աղցան՝ հավի մսով և բանջարեղենով

Բաղադրիչներ

3 կարտոֆիլ

2 վարունգ

2 լոլիկ

4 խաշած ձու

250 գ հավի խաշած կրծքամիս

150 գ մարինացված ոլոռ

աղ, սև պղպեղ

4 ճ/գ մայոնեզ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը բարակ, երակարությամբ կտրատել, 3 րոպե թողնել սառը ջրում, ապա ջրքամել և չորացնել

Մաս-մաս տապակել առատ ձեթի մեջ

Միջին երկարությամբ կտրատել վարունգը։ Լոլիկի միջուկը հեռացնել, մնացած մասը միջին երկարությամբ կտրատել և ավելացնել վարունգին

Ավելացնել միջին երկարությամբ կտրատած ձու

Ավելացնել տապակած կարտոֆիլը, կտրատած միսը, ոլոռը, աղ, սև պղպեղ, մայոնեզ և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում