Հետաքրքիր և շատ համեղ ուտեստ, որը պատրաստելու համար ձեզանից շատ ժամանակ չի խլի։ Մսե զամբյուղներ

Բաղադրիչներ

500 գ շերտավոր խմոր

400 գ աղացած միս

1 ձու

1 գլուխ սոխ

50 գ ալյուր

5 գ աղ

5 գ սև պղպեղ

150 գ սունկ

50 գ սերուցքային պանիր

100 գ պանիր

սամիթ

1 ձվի դեղնուց

Կաղապարի չափը՝ 32*20 սմ

Պատրաստման եղանակը

Աղացած մսին ավելացնել ձու, մանրացրած սոխ

Սունկը մանր կտրատել, տապակել և ավելացնել մսին

Ավելացնել ալյուր, աղ, սև պղպեղ, լավ խառնել և միջին չափի գնդեր անել

Խմորից շրջանակներ կտրել, մի փոքր գրտնակել, դնել 1-ական մսե գունդ և ամրացնել խմորի կողային մասերը

Յուրաքանչյուրի վրա խմորից շրջանակ դնել և ամրացնել

Սերուցքային պանրին ավելացնել քերած պանիր, մանրացրած սամիթ, լավ խառնել և 1 –ական թ/գ դնել յուրաքանչյուր զամբյուղի վրա։ Պատել ձվի դեղնուցով և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում