Գարնան գեղեցկության, թարմության և գույների հետ մեզ հյուր են գալիս նաև բազմապիսի վիրուսներ, որոնցից կարելի է պաշտպանվել բնական վիտամիններով։ Ձեզ ենք ներկայացնում վիտամին С պարունակող լավագույն մրգային կոկտեյլը։ Վարսակի փաթիլներով և մրգերով կոկտեյլ

Բաղադրիչներ

100 գ վարսակի փաթիլներ

1 լ ջուր

1 բանան

1 նարինջ

2 կիվի

0,5 կիտրոն

Պատրաստման եղանակը

100 գ վարսակի փաթիլներին ավելացնել 1 լ ջուր, թողնել 12 ժամ, ապա հարել բլենդերով

Ստացված զանգվածը լավ քամել կտորի օգնությամբ

Ստցաված զանգվածից 50 մլ լցնել բլենդերի բաժակի մեջ, ավելացնել բանան, նարինջ և հարել

Կիվիի կեղևը հեռցնել, առանձին բաժակի մեջ հարել, ապա ավելացնել մյուս բաղադրիչներին

Վարսակից մնացած հեղուկից ևս 200 մլ ավելացնել ընդհանուր բաղադրիչներին

Ավելացնել 0,5 կիտրոնի հյութ և դարձյալ հարել

Կարող եք վայելել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում