Բաղադրիչներ
3 խաշած կարտոֆիլ
450 գ աղացած միս
1 գլուխ սոխ
2 ատամիկ սխտոր
2 ճ/գ պաքսիմատ
1 ձու
աղ
սև և կարմիր պղպեղներ
2 ճ/գ ձեթ
համեմ
100 գ պանիր
2 ձու
3 ճաշի գդալ ալյուր
4 ճ/գ պաքսիմատ
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելացնել մանրացրած սոխ, ճզմած սխտոր, պաքսիմատ, աղ, սև պղպեղ, ձու, ձեթ, մանրացրած համեմ և լավ խառնել
Գնդիկներ ձևել, 2 կողմից տապակել, կարմրացնել
Խաշած կարտոֆիլը ճզմել, ավելացնել աղ, սև պղպեղ, մանրացրած համեմ և լավ խառնել։ Ավելացնել քերած պանիր, լավ խառնել
Կարտոֆիլից գնդիկներ ձևել, ապա շրջանաձև բացել, դնել մսե գնդիկները և ձածկել
Թաթախել նախ ալյուրի, ապա ձվի և պաքսիմատի մեջ։ Տապակել առատ ձեթի մեջ
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ