Մսով հյութալի և հագեցնող ուտեստ ջեռոցում

Բաղադրությունը

(նախատեսված 2 հոգու համար)

  • 300 գ խզի միս,
  • 70 գ պանիր,
  • 1 սոխ,
  • 1 հատ մեծ լոլիկ,
  • 1 ճաշի գդալ թթվասեր,
  • աղ,
  • սև պղպեղ,
  • 1 ճաշի գդալ քացախ,
  • 1/2  թեյի գդալ շաքարավազ:

Պատրաստման եղանակը

Խոզի փափուկ միսը «ծեծել», համեմել աղով և պղպեղով:

Թթվասերը 2 կողմից քսել մսի վրա:

Միսը եփել 25 րոպե 200 ջերմաստիճանում:

Սոխը մանր կտրատել: Սոխի վրա տաք ջուր, քացախ, աղ և շաքարավազ լցնել և 10-15 րոպե թողնել, որ մարինացվի:

Լոլիկը կիսաշրջաններով կտրատել:

Պանիրը քերիչով անցկացնել:

Սոխի ջուրը դատարկել, և սոխը թղթե անձեռոցիկով չորանցել:

Միսը հանել ջեռոցից, վրան դնել սոխը և լոլիկը, մի փոքր աղ և պղպեղ անել և առատ լցնել պանիրը:

Եփել ևս 15 րոպե 200 ջերմաստիճանում:

Մատուցելիս ուտեստի վրա կանաչի շաղ տալ:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում