Բաղադրիչներ
1 հավի խաշած կրծքամիս
1 կարմիր սոխ
3-4 մարինացված վարունգ
150 գ կորեական ձևով պատրաստած գազար
մայոնեզ
1 լավաշ
Պատրաստման եղանակը
Հավի միսը բարակ և երկարությամբ կտրատել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխ, միջին երկարությամբ կտրատած վարունգ
Ավելացնել կորեական ձևով պատրաստած գազար, մայոնեզ և լավ խառնել
Լավաշը բաժանել 4 մասի, շարել իրար վրա, ռուլետի պես փաթաթե, և կտրատել
Կտրատած լավաշը մի քանի րոպե առանց ձեթի տապակել
Աղցանը լցնել մատուցվող ափսեի մեջ, զարդարել տապակած լավաշով և մատուցել)))
Բարի ախորժակ