Ոչ ոք չի հրաժարվի այսպիսի ընթրիքից՝ չափազանց ախորժելի, հագեցնող, գունեղ և համեղ։ Բրնձով և բանջարեղենով փլավ

Բաղադրիչներ

1 գլուխ սոխ

1/2 դեղին պղպեղ

1/2 կարմիր պղպեղ

1 ատամիկ սխտոր

230 գ տոմատի սոուս կամ աղացած լոլիկ

200 գ բրինձ

250 գ խաշած լոբի

100 գ մարինացված եգիպտացորեն

220 գ ջուր

Պատրաստման եղանակը

Սոխը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղներ, մանրացրած սխտոր, թողնել ևս 3 րոպե

Ավելացնել տոմատի սոուս կամ աղացած լոլիկ, մի պտղունց աղ, սև պղպեղ և թողնել ևս 2 րոպե

Ավելացնել բրինձ, խաշած լոբի, մարինացված եգիպտացորեն, աղ, լավ խառնել, ծածկել կափարիչն ու թողնել միջին ջերմության կրակին 15-20 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում