Բաղադրիչներ
6 խաշած կարտոֆիլ
350 գ աղացած միս
1 գլուխ սոխ
3 ատամիկ սխտոր
մաղադանոս
ձիթայուղ
աղ
քիմիոն
սև և կարմիր պղպեղներ
1 ձու
4 ճ/գ ալյուր
մոցարելլա պանիր
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել ձիթայուղով, ավելացնել ճզմած սխտոր և թողնել ևս 2 րոպե
Ավելացնել աղացած միս, աղ, սև և կարմիր պղպեղներ, քիմիոն, թողնել տապակվի 10-15 րոպե և վերցնել կրակից
Կարտոֆիլը ճզմել, ավելացնել աղ, սև պղպեղ, 1 ձու, մանրացրած մաղադանոս, ալյուր և լավ խառնել
Ավելացնել տապակած միսը, լավ խառնել
Ձեռքերի ափերը պատել ձեթով, ստացված զանգվածից խոշոր գնդիկներ ձևել
Տեղափոխել կաղապարի մեջ, ավելացնել մոցարելլա պանիր և մի փոքր սեղմել։ Դնել 180°С տաքացրած ջեռոցում 20-25 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ