Բաղադրությունը
- 300 գ բրինձ,
- մոտ 40 գ կարագ,
- ձեթ,
- 150 գ գազար,
- 150 գ կանաչ ոլոռ,
- 1 թեյի գդալ աղ,
- 450 մլ ջուր,
- պղպեղ,
- համեմունքներ:
Պատրաստման եղանակը
Բրինձը լավ լվանալ:
Գազարը խորանարդներով կտրատել:
Գազարը ձեթով մի փոքր տապակել, ավելացնել սառեցված ոլոռը և միասին տապակել 1-2 րոպե:
Այնուհետև ավելացնել բրինձը, աղը, կարագը և սև պղպեղը: Ցանկության դեպքում կարելի է նաև սիրելի համեմունքներ ավելացնել:
Այս ամենի վրա ջուր լցնել, թավայի կափարիչը ծածկել և եփել այնքան, մինչև ջուրը կսկսի եռալ:
Հետո կրակը թուլացնել և այդպես մոտ 15 րոպե խաշել: Կրակն անջատելուց հետո ուտեստը շարունակել 10-15 րոպե ծածկված թողնել:
Բարի ախորժակ