Անչափ համեղ լցոնված կարտոֆիլ: Անպայման փորձել է պետք

Բաղադրությունը

5 հատ կարտոֆիլ,

5-6 հատ սունկ,

150-200 գ բեկոն,

150 գ պանիր,

1 հատ սոխ,

Աղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Լավ լվանալ և չորացնել կարտոֆիլը: Յուրաքանչյուր կարտոֆիլ մեջեղից երկայնքով կիսել:

Կարտոֆիլները շարել այն ամանի (տապակի) մեջ, որը քիչ հետո հարկավոր է դնել ջեռոցը: Այդ ամանի հատակին ձեթ քսել: Ձեթ հարկավոր է քսել նաև յուրաքանչյուր կարտոֆիլի երեսին:

Այնուհետև կարտոֆիլները ուղարկել ջեռոցը: Եփել մոտ 40 րոպե 180 ջերմատիճանում:

Այդ ընթացքում պատրաստել լցոնը: Դրա համար անհրաժեշտ է մեկ ոչ մեծ սոխը մանր կտրատել, և սոխարած պատրաստել:

Կտրատել սունկը, և երբ սոխը սկսի ոսկեգույն երանգ ստանալ, ավելացնել սունկը, և աղով համեմել: Այդպես թողնել, որ տապակվի:

Զուգահեռաբար կտրատել բեկոնը:  Սնկի ոսկեգույն երանգ ստանալուց հետո բեկոնը ևս լցնել թավայի մեջ, լավ խառնել, թողնել մի փոքր տապակվի:

Պանիրը քերիչով անցկացնել:

Երբ արդեն կարտոֆիլը պատրաստ է, գդալի օգնությամբ զգուշությամբ հանել մեջտեղի մասը և լցնել որևէ ամանի մեջ:

Կարտոֆիլի միջուկները ճզմել և աղ անել: Այնուհետև ավելացնել լցոնը, պանրի կեսը և լավ խառնել:

Ստացված միջուկը լցնել կարտոֆիլի մեջ: Կարտոֆիլը նորից դնել թավայի (տապակի) մեջ, վրան մնացած պանիրը շաղ տալ և նորից ուղարկել ջեռոցը մոտ 15 րոպե:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում