Բաղադրիչներ
350 գ հավի խաշած կրծքամիս
1 գազար
1 կարմիր սոխ
1/2 թ/գ աղ
2 ճ/գ շաքարավազ
3 ճ/գ խնձորի քացախ
100 մլ ջուր
մաղադանոս
0,5 թ/գ անանուխ
2 ճ/գ մայոնեզ
1 թ/գ հատիկավոր մանանեխ
Պատրաստման եղանակը
Սոխը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել շաքարավազ, աղ, խնձորի քացախ, ջուր, լավ խառնել, թողնել 25-30 րոպե և ջրքամել
Հավի կրծքամիսը մանր բզկտել
Գազարն անցկացնել մանր քերիչով, մի քանի րոպե տապակել և ավելացնել մսին
Ավելացնել մանրացրած մաղադանոս, մարինացված սոխը, մայոնեզ, մանանեխ, անանուխ և լավ խառնել
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ