Բոլորն ամհամբերությամբ են սպասում այս աղցանին։ Ամենաառողջարար, վիտամիններով հարուստ աղցաններից մեկը՝ բանջարեղենով և ավոկադոյով

Բաղադրիչներ

2 լոլիկ

1 գլուխ սոխ

1 պղպեղ

1 ատամիկ սխտոր

170 գ խաշած կամ մարինացված լոբի

1 տուփ մարինացված եգիպտացորեն

համեմ

աղ

սև և կարմիր պղպեղներ

2 ճ/գ կիտրոնի հյութ

1 ավոկադո

ձիթայուղ

Պատրաստման եղանակը

Խաշած կամ մարինացված լոբին, եգիպտացորենը խառնել իրար, ավելացնել խորանարդաձև կտրատած լոլիկ, պղպեղ, սոխ

Ավելացնել մանրացրած սխտոր, համեմ, աղ, սև և կարմիր պղպեղներ, կիտրոնի հյութ

Ավելացնել խորանարդաձև կտրատած ավոկադո, ձիթայուղ և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում