Տանն ունես դդում և չգիտե՞ս ինչ հետաքրքիր ուտեստ պատրաստել, ահա՛ ամենաճիշտ և յուրօրինակ բաղադրատոմսը։ Դդումով թխվածք

Բաղադրիչներ

1 դդում

210 գ շաքարավազ

2 ձու

125 մլ ձեթ

225 գ ալյուր

2 թ/գ սոդա

1 թ/գ փխրեցուցիչ

1 թ/գ դարչին

1/2 թ/գ կոճապղպեղ

1/4 թ/գ աղ

1/4 թ/գ մշկընկույզ

2 ճ/գ դդմի կորիզ

Կաղապարի չափը՝ 23*23 սմ

Պատրաստման եղանակը

Դդումի վրա անցքեր անել և մոտ 1 ժամ դնել ջեռոցում

Հանել միջուկը, բլենդերով հարել, 10 րոպե թողնել սառնարանում

Ավելացնել շաքարավազ, ձու, լավ խառնել, ավելացնել ձեթ և լավ խառնել

Ալյուրին ավելացնել սոդա, փխրեցուցիչ, դարչին, կոճապղպեղ, աղ, մշկընկույզ և լավ խառնել

Ավելացնել դդմի պյուրեն, լավ խառնել

Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, լցնել ստացված զանգվածը, ավելացնել դդմի կորիզ և դնել 180°С տաքացրած ջեռոցում 40 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում