Այսպիսի տաք, համեղ ուտեստից դժվար կլինի հրաժարվել։ Հավի մսով և բեշամել սոուսով տաք ուտեստ

Բաղադրիչներ

2 գլուխ սոխ

8 միջին մեծության կարտոֆիլ

ձիթայուղ

500 գ հավի միս

2 ատամիկ սխտոր

0,5 թ/գ կոճապղպեղ

աղ

մաղադանոս

պանիր

Բեշամել սոուսի համար՝

1 ճ/գ կարագ

2 ճ/գ ալյուր

370 մլ կաթ

աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Սոխը կիսալուսնաձև կտրատել, տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած կարտոֆիլ, 3-4 րոպե թողնել կրակին, ապա ծածկել կափարիչն ու թողնել ևս 5 րոպե

Ավելացնել ճզմած սխտոր, կոճապղպեղ, խորանարդաձև կտրատած հավի միս, աղ, սև պղպեղ, ծածկել կափարիչն ու թողնել մինչև պատրաստ լինելը

Առանձին թավայի մեջ կարագ դնել, դնել կրակին, թողնել հալվի, ապա ավելացնել ալյուր և անընդհատ խառնել

Մաս-մաս ավելացնել կաթ՝ անընդհատ խառնելով։ Ավելացնել աղ, սև պղպեղ, խառնել, հենց սկսի եռալ՝ վերցնել կրակից

Սոուսն ավելացնել ընդհանուր զանգվածին, ավելացնել մանրացրած մաղադանոս, քերած պանիր, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 10 րոպե կամ տեղափոխել 190°С տաքացրած ջեռոց 15 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում