Բաղադրիչներ
240 մլ կաթ
4 ձու
250 գ շաքարավազ
2 թ/գ փխրեցուցիչ
աղ
70 գ կարագ
1 թ/գ վանլային շաքարավազ
350 գ ալյուր
Կաղապարի չափը՝ 24*24 սմ
Պատրաստման եղանակը
Առանձին տարայի մեջ 4 ձու կոտրել, ավելացնել մի պտղունց աղ, շաքարավազ և լավ հարել
Ալյուրին ավելացնել փխրեցուցիչ, մի մասն ավելացնել ձվին և լավ խառնել
Կաթին ավելացնել կարագ, վանիլային շաքարավազ, խառնել, դնել թույլ կրակին, թողնել այնքան, մինչև կարագը հալվի և մի քիչ տաքանա
Կաթի մի մասն ավելացնել խմորին, խառնել, ավելացնել մնացած ալյուրը, խառնել
Ավելացնել կաթի մնացած մասը, խառնել։ Կաղապարի ներսը պատել կարագով, ալյուր ցողել, լցնել ստացված խմորը, դնել 180°С տաքացրած ջեռոցում 35 րոպե
Շաքարի փոշի ցանել և մատուցել )))
Բարի ախորժակ