Բոլորիս ամենասիրելի ուեստներից մեկը, որը հարմար է մատուցել և ՛ տոնական, և՛ ամենօրյա սեղանին։ Լցոնած կարտոֆիլ

Բաղադրիչներ

3 խոշոր կարտոֆիլ

3 ճ/գ ձիթայուղ

աղ, սև և կարմիր պղպեղներ, սխտորի փոշի

1/2 ճ/գ պարմեզան պանիր

120 գ բեկոն

կանաչ սոխ

250 գ մոցարելլա պանիր

200 գ թթվասեր

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլները պատել ձեթով, փաթաթել փայլաթիթեղով և դնել 200°С տաքացրած ջեռոցում 40-50 րոպե

Երկարությամբ կիսել, միջուկն առանձնացնել

Ձիթայուղին ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, սխտորի փոշի, պարմեզան պանիր և լավ խառնել

Ստացված զանգվածով պատել կարտոֆիլների ներսը

Բեկոնը կտրատել, մի քանի րոպե տապակել, մի մասն ավելացնել կարտոֆիլի առանձնացված միջուկին։Մոցարելլա պանիրն անցկացնել քերիչով, կանաչ սոխը մանրացնել և մի մասն ավելացնել կարտոֆիլին։ Ավելացնել թթվասեր և լավ խառնել

Ստացված զանգվածով լցոնել կարտոֆիլները, ավելացնել քերած պանրի մնացած մասն ու 15 րոպե դնել  200°С տաքացրած ջեռոցում

Զարդարել առանձնացված  բեկոնով, կանաչ սոխով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում