Բաղադրիչներ
500 մլ կաթ
100 գ շաքարավազ
2 ճ/գ կակաո + 50 մլ ջուր
3 ճ/գ եգիպտացորենի օսլա + 50 մլ ջուր
2 թ/գ լուծվող սուրճ + 2 ճ/գ շաքարավազ
2 ճ/գ սերուցք
Պատրաստման եղանակը
Կաթին ավելացնել շաքարավազ, դնել կրակին, անընդհատ խառնել։ Կակաոյին ավելացնել 50 մլ ջուր, լավ խառնել, ապա ավելացնել կաթին
Եգիպտացորենի օսլային ավելացնել 50 մլ ջուր, լավ խառնել, ավելացնել կաթին և անընդհատ խառնելով եփել այնքան, մինչև թանձրանա և եռա
Ստացված զանգվածը լցնել մատուցվող տարաների մեջ և 1 ժամ թողնել սառնարանում
Լուծվող սուրճին ավելացնել շաքարավազ, 2 ճ/գ սերուցք, լավ խառնել և փոքրիկ հարիչով հարել այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված
Լցնել արդեն պատրաստ աղանդերի վրա և մատուցել )))
Բարի ախորժակ