Բաղադրիչներ
Ընկույզ
1 նուռ
2 թարմ վարունգ
3 լոլիկ
1/2 սոխ
Սամիթ, համեմ, ռեհան
3 ճ/գ կիտրոնի հյութ
2 ճ/գ ձեթ
2 ճ/գ նռան կամ բալզամիկ սոուս
1/3 թ/գ սումակ
Պատրաստման եղանակը
Վարունգը, լոլիկն ու սոխը խորանարդաձև կտրատել
Ընկույզը բովել, ապա կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին
Ավելացնել նռան հատիկներ, աղ, սումակ, մանրացրած կանաչեղեն, կիտրոնի հյութ, ձեթ, նռան սոուս և լավ խառնել
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ