Իդեալական նախուտեստ, հատկապես տղամարդկանց համար։ Ծովատառեխով նախուտեստ

Բաղադրիչներ

1 ապխտած ծովատառեխ

1 գլուխ կարմիր սոխ

200 գ կորեական ձևով պատրաստած գազար

1 թ/գ շաքարավազ

1 ճ/գ 9 % քացախ

3 ճ/գ ջուր

3 ճ/գ ձեթ

Պատրաստման եղանակը

Ձուկը միջին երկարությամբ կտրատել

Սոխը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել շաքարավազ, քացախ, ջուր, լավ խառնել, թողնել 15 րոպե, ապա ջրքամել և ավելացնել ձկանը

Ավելացնել կորեական ձևով պատրաստած գազար, ձեթ և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում