Սա կդառնա, հատկապես երեխաների սիրելի նախաճաշը։ Շոկոլդե նրբաբլիթներ՝ կաթնաշոռային միջուկով

Բաղադրիչներ

Նրբաբլիթների համար՝

400 մլ տաք կաթ

2 ձու

150 գ ալյուր

20 գ կակաո

2 ճ/գ ձեթ

1 ճ/գ շաքարավազ

1/3 թ/գ աղ

Միջուկի համար՝

800 գ կաթնաշոռ

80 գ կոկոսի փաթիլներ

2 ճ/գ թթվասեր

4 ճ/գ շաքարավազ

80 գ ելակի կամ ազնվամորու մուրաբա

Պատրաստման եղանակը

2 ձվին ավելացնել աղ, շաքարավազ, լավ հարել, ավելացնել կաթի մի մասը, հարել, ավելացնել ալյուր, կակաո, դարձյալ հարել

Ավելացնել կաթի մնացած մասը, հարել, ավելացնել ձեթ, հարել և թողնել 15 րոպե

Նրբաբլիթների պես տապակել

Միջուկի համար անհրաժեշտ է կաթնաշոռը, շաքարավազը բլենդերով հարել, ավելացնել թթվասեր (եթե կաթնաշոռը շատ չոր է)։ Ավելացնել կոկոսի փաթիլներ և լավ խառնել

Յուրաքանչյուր նրբաբլիթի վրա ստացված զանգվածից դնել, հավասարապես տարածել, ավելացնել մուրաբա և ռուլետի պես փաթաթել

Կիսել կենտրոնից, զարդարել կոկոսի փաթիլներով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում