Շոկոլադե չիզքեյք: Հրաշալի աղանդեր շոկոլադի սիրահարների համար

Բաղադրությունը

  • 300 գ փխրուն թխվածքաբլիթներ (ռուս.՝ песочное печенье),
  • 110 գ կարագ,
  • 600 գ կաթնաշոռ,
  • 500 մլ սերուցք (33%),
  • 180 գ շոկոլադ,
  • 100 մլ սուրճ,
  • 30 գ ժելատին,
  • 130 գ շաքարի փոշի,
  • կակաո:

Պատրաստման եղանակը

Թխվածքաբլիթը էլեկտրական հարիչով՝ բլենդերով, մանրացնել:

Կարագը հալեցնել, ավելացնել թխվածքաբլիթի վրա և խառնել:

Այս զագնվածը լցնել ձևամանի մեջ (22 սմ), սեղմել/ճզմել և դնել սառնարանում:

Սուրճ պատրաստել, թողնել, որ այն սառչի և լցնել ժելատինի վրա: Հենց ժելատինը փքվի, այս զանգվածը մի փոքր տաքացնել:

Բարձր յուղայնությամբ կաթնաշոռը էլեկտրական հարիչով հարել: Ստացվում է մածուկանման զանգված:

Հարել սառը սերուցքը, իսկ հետո կամաց-կամաց ավելացնել շաքարի փոշին և միասին հարել:

Շոկոլադը հալեցնել, թողնել, որ մի փոքր հովանա և ավելացնել կաթնաշոռով զանգվածի մեջ: Ավելացնել նաև սրճով ու ժելատինով պատրաստված զանգվածը, և ամենը միասին խառնել:

Այնուհետև զգուշությամբ ավելացնել սերուցքը և խառնել:

Կրեմը լցնել թխվածքաբլիթներով պատրաստված շերտի վրա, ծածկել սննդային տոպրակով և ողջ գիշեր թողնել սառնարանում:

Մատուցելուց առաջ տորթի վրա կակաո շաղ տալ:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում