Բաղադրիչներ
600 գ կաղամբ
1 գլուխ սոխ
2 ձու
4 ճ/գ ալյուր
1 թ/գ փխրեցուցիչ
1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ
աղ
Միջուկի համար՝
450 գ սունկ
1 գլուխ սոխ
2 ատամիկ սխտոր
2 խաշած ձու
2 ճ/գ մայոնեզ կամ թթվասեր
աղ, սև պղպեղ
100 գ պանիր
Պատրաստման եղանակը
Կաղամբը մանր կտրատել, ավելացնել ջուր, դնել կրակին, թողնել եռա, որից հետո ևս 5 րոպե թողնել կրակին, ապա ջրքամել
Սոխը խորանարդաձև կտրատել, տապակել այնքան, մինչև ոսկեգույն երանգ կստանա և ավելացնել կաղամբին
Ավելացնել 2 ձու, կարմիր քաղցր պղպեղ, աղ, խառնել, ավելացնել ալյուր, փխրեցուցիչ և լավ խառնել
Ստացված զանգվածը բաժանել 3 մասի, տապակել 2 կողմից
Միջուկի պատրաստման համար անհրաժեշտ է սոխը մանր կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել մանր կտրատած սունկ, թողնել 10 րոպե
Ավելացնել ճզմած սխտոր, աղ, սև պղպեղ, թողնել ևս 5-6 րոպե և վերցնել կրակից
Ավելացնել քերիչով անցկացրած ձու, պանրի մի մասը, մայոնեզ կամ թթվասեր և լավ խառնել
Յուրաքանչյուր շերտի վրա սնկով միջուկ դնել, տարածել
Վերջին շերտի վրա մայոնեզ կամ թթվասեր քսել, ավելացնել քերած պանրի մնացած մասը, դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ