Հետաքրքիր, տարբերվող նախուտեստ, որի պարզ և մատչելի բաղադրատոմսը դուք արդեն ունեք։ Կաթնաշոռով և նրբաբլիթներով ռուլետներ

Բաղադրիչներ

Խմորի համար՝

150 մլ կաթ

2 ձու

0,5 թ/գ աղ

1 ճ/գ շաքարավազ

300 գ ալյուր

2 ճ/գ ձեթ

2 ճ/գ մակ

Միջուկի համար՝

500 գ կաթնաշոռ

1 կիտրոն

3 ճ/գ շաքարավազ

8 գ վանիլային շաքարավազ

Պատրաստման եղանակը

2 ձվին ավելացնել աղ, շաքարավազ և լավ հարել։ Ավելացնել 300 մլ տաք կաթ և հարել

Ավելացնել ալյուր, հարել, ավելացնել մնացած կաթը, հարել, ավելացնել ձեթ, մակ, դարձյալ հարել և թողնել 15 րոպե

Ստացված խմորով նրբաբլիթներ պատրաստել

Կաթնաշոռին ավելացնել վանիլային շաքարավազ, շաքարավազ, 1 կիտրոնի կեղևի քերուկ և լավ հարել բլենդերով

Յուրաքանչյուր նրբաբլիթը պատել ստացված կաթնաշոռային միջուկով և ռուլետի պես փաթաթել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում