Այսպիսի ուտեստից գոհ կլինեն հատկապես տղամարդիկ՝ հագեցնող է, համեղ և ախորժելի։ Տավարի տապակած միս

Բաղադրիչներ

700 գ տավարի միս

2 գլուխ սոխ

550 գ մարինացված լոլիկ

2 թ/գ

1 ճ/գ տոմատի մածուկ

5-6 ատամիկ սխտոր

համեմ, կանաչ սոխ, մաղադանոս

աղ

Պատրաստման եղանակը

Միսը միջին երկարությամբ կտրատել, տապակել փակ կափարիչով՝ մոտ 1 ժամ

Սոխը կիսալուսնաձև կտրատել, տապակել, ավելացնել տոմատի մածուկ, թողնել ևս 3 րոպե

Մարինացված լոլիկների կեղևը հեռացնել, անցկացնել բլենդերով և ավելացնել սոխին ( ըստ ցանկության՝ ավելացնել կծու պղպեղ), թողնել ևս 5 րոպե

Ավելացնել տապակած միսը, ծածկել կափարիչն ու թողնել 10 րոպե

Ավելացնել մանրացրած համեմ, կանաչ սոխ, մաղադանոս, թողնել ևս 10 րոպե, ապա մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում