Բաղադրիչներ
2 ձու
աղ
100 գ շաքարավազ
100 մլ ձեթ
100 մլ կաթ
50 մլ եռման ջուր
8 գ վանիլային շաքարավազ
15 գ փխրեցուցիչ
150 գ ալյուր
3 ճ/գ կակաո
Կրեմի համար՝
500 գ սերուցք
250 գ մասկարպոնե
200 գ թխվածքաբլիթ օրեո
8 գ վանիլային շաքարավազ
100 մլ կաթ՝ բիսկվիթը թրջելու համար
Կաղապարի չափը՝ 26 սմ
Պատրաստման եղանակը
2 ձվին ավելացնել մի պտղունց աղ, շաքարավազ և լավ հարել։ Ավելացնել ձեթ, կաթ, վանիլային շաքարավազ և շարունակել հարել
Ավելացնել եռման ջուր, հարել, ապա ավելացնել ալյուր, փխրեցուցիչ, կակաո և շարունակել հարել այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված
Լցնել կաղապարի մեջ և դնել 160°С տաքացրած ջեռոցում 20 րոպե, ապա հանել և թրջել կաթով
Սերուցքը լավ հարել, ավելացնել մասկարպոնե, վանիլային շաքարավազ, հարել
Թխվածքաբլիթները մանրացնել, ապա ավելացնել ստացված կրեմին և լավ խառնել
Լցնել բիսկվիթի վրա, փոքր գդալի օգնությամբ ձևվորել ( մեկ ձեռքով գդալը կենտրոնում պահել՝ կամաց-կամաց վերև տանելով, իսկ մյուսով ձեռքով կաղապարը պտտել )
4 ժամ թողնել սառնարանում, ապա զարդարել մանրացրած թխվածքաբլիթով և մատուցել )))
Բարի ախորժակ