Բաղադրությունը
- հաց (բատոն),
- 1-2 շերտ հալվող պանիր,
- 1 հատ լոլիկ,
- 2 հատ ձու,
- կանաչի,
- աղ,
- ձեթ:
Պատրաստման եղանակը
Բատոնը կտրատել:
Ձուն ջարդել, աղ ավելացնել և պատառաքաղով հարել:
Լոլիկը բարակ-բարակ կտրատել:
Կանաչին մանր կտրատել:
Պանրի շերտերը բաժանել 2 հավասար մասի:
Թավայի մեջ մի փոքր ձեթ լցնել, այնուհետև ավելացնել հարված ձուն:
2 կտոր հացը 2 կողմից էլ թաթախել այդ ձվով զանգվածի մեջ, դնել թավայի մեջ, կանաչի շաղ տալ, և բոլորը միասին տապակել:
Այնուհետև պտտել, մի փոքր էլ այդպես տապակել, և հացերը սենդվիչի պես իրար վրա բերել այնպես, որ ձվով զանգվածը մնա մեջտեղում:
Մեջտեղի հատվածում նաև պանիր և լոլիկ դնել և տապակել այնքան, մինչև պանիրը կհալչի:
Բարի ախորժակ