Բաղադրիչներ
7 կտոր հաց
20 գ կարագ
1 ավոկադո
2 լոլիկ
0,5 կիտրոնի հյութ
սամիթ, կանաչ սոխ
3 ատամիկ սխտոր
1/2 թ/գ աղ
1/3 թ/գ սև պղպեղ
1 թ/գ մեղր
150 գ սերուցքային պանիր
Պատրաստման եղանակը
Հացից շրջանակներ ձևել, 2 րոպե տապակել
Յուրաքանչյուր հացի շրջանակի վրա 1-ական շրջանակ լոլիկ դնել, համեմել աղով
Ավոկադոյին ավելացնել կիտրոնի հյութ, սամիթ, կանաչ սոխ, սխտոր, աղ, սև պղպեղ, մեղր, սերուցքային պանիր և հարել բլենդերով
Ստացված զանգվածը լցնել խոհանոցային պարկի մեջ և ավելացնել լոլիկներին
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ