Իսկ դուք փորձե՞լ եք դդումը պատրաստել ա՛յս բաղադրատոմսով։ Դդումով կոտլետներ

Բաղադրիչներ

500 գ դդում

300 գ հավի կրծքամիս

3 ձու

70 գ պանիր

աղ

սև և կարմիր պղպեղներ

200 գ վարսակի ալյուր

1 թ/գ փխրեցուցիչ

Պատրաստման եղանակը

Դդումն անցկացնել քերիչով, ավելացնել մանր կտրատած հավի կրծքամիս, 3 ձու

Ավելացնել քերած պանիր, աղ, սև և կարմիր պղպեղներ, վարսակի ալյուր, փխրեցուցիչ և լավ խառնել

Գդալի օգնությամբ՝ կոտլետի ձև տալով տապակել 2 կողմից

Կարող եք մատուցել թթվասերային սոուսով )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում