Թեթև, օգտակար և շատ արագ պատրաստվող ուտեստ, որը կդառնա ձեր ընտանիքի սիրելին։ Տապակած հնդկաձավար՝ սնկով

Բաղադրիչներ

250 գ հնդկաձավար

400 մլ եռման ջուր

400 գ սունկ

1 գազար

1 գլուխ սոխ

3 ճ/գ ձեթ

20 գ կարագ

աղ

Պատրաստման եղանակը

Սոխը խորանարդաձև կտրատել, 2 րոպե տապակել ձեթով և կարագով, ապա ավելացնել քերած գազար, թողնել ևս 2 րոպե և վերցնել կրակից

Սունկը տապակել առանց ձեթի այնքան, մինչև առաջացած հեղուկը գոլորշիանա, ապա համեմել աղով, սև պղպեղով, թողնել ոսկեգույն երանգ ստնա և վերցնել կրակից

Հնդկաձավարը 1 րոպե բովել, ավելացնել ջուր, աղ, ծածկել կաարիչն ու թողնել կրակին 15-20 րոպե

Ավելացնել տապակած մթերքները, լավ խառնել և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում