Բաղադրիչներ
400 գ խոզի կամ տավարի փափկամիս
1 գլուխ սոխ
2 վարունգ
կանաչ սոխ, մաղադանոս
3 ատամիկ սխտոր
20 մլ սոյայի սոուս
100 մլ ձեթ
աղ
սև և կարմիր պղպեղներ
կծու պղպեղ
Պատրաստման եղանակը
Սոխը կիսալուսնաձև կտրատել, տապակել և վերցնել կրակից
Միսը միջին երկարությամբ կտրատել, տապակել այնքան մինչև գունափոխվի, ապա համեմել աղով, թողնել այնքան, մինչև ոսկեգույն երանգ կստանա և վերցնել կրակից
Տապակած միսն ու սոխը խառնել իրար, ավելացնել սոյայի սոուս, համեմել սև և կարմիր, ինչպես նաև կծու պղպեղներով
Ավելացնել միջին երկարությամբ կտրատած վարունգ, մանրացրած կանաչ սոխ, մաղադանոս և լավ խառնել
Սխտորը շրջանաձև կտրատել, տապակել այնքան, մինչև ոսկեգույն երանգ կստանա, ապա հեռացնել, իսկ ձեթն ավելացնել մյուս բաղադրիչներին
Թողնել 15 րոպե, ապա մատուցել )))
Բարի ախորժակ