Բանջարեղենային ջեռեփուկ, որի թե համը, թե տեսքն այնքան գեղեցիկ և գրավիչ է, որ ոչ ոք անտարբեր անցնել չի կարող

Բաղադրիչներ

450 գ ծաղկակաղամբ

300 գ բրոկկոլի

2 ճ/գ կաթ

1 գլուխ սոխ

1 գազար

համեմ

2 գունավոր պղպեղ

230 գ չերրի, գունավոր լոլիկ

5 ձու

աղ, սև պղպեղ, քրքում

200 մլ սերուցք

100 գ ալյուր

70 գ պանիր

Պատրաստման եղանակը

Ծաղկակաղմաբը, բրոկկոլին 3 րոպե թողնել եռման ջրի մեջ՝ ավելացնել աղ, կաթ։ Հանել ջրից և լցնել կաղապարի մեջ

Սոխը խորանարդաձև կտրատել, տապակել 2 րոպե, ավելացնել խորանարդաձև կտրատած գազար, թողնել 4 րոպե, ապա ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել գունավոր պղպեղները, լոլիկը

5 ձվին ավելացնել աղ, սև պղպեղ, քրքում, լավ խառնել, ավելացնել սերուցք, ալյուր, լավ խառնել, ավելացնել մանրացրած համեմ և ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 40 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում