Բաղադրիչներ
3 ճ/գ եգիպտացորենի օսլա
150 մլ ջուր
200 մլ սոյայի սոուս
50 գ ռաֆինացված շաքարավազ
2 ճ/գ խնձորի քացախ
6 ատամիկ սխտոր
1 կտոր կոճապղպեղ
Պատրաստման եղանակը
Սոյայի սոուսին ավելացնել շաքարավազ, խնձորի քացախ, ճզմած սխտոր, քերած կոճապղպեղ և լավ խառնել
Եգիպտացորենի օսլային ավելացնել ջուր, լավ խառնել, ավելացնել մյուս բաղադրիչներին, դնել միջին ջերմության կրակին, թողնել եռա՝ ժամանակ առ ժամանակ խառնելով։ Եռալուց հետո թողնել ևս 1 րոպե և վերցնել կրակից
Թողնել սառչի, ապա օգտագործել )))
Բարի ախորժակ