Բրոկկոլիի պատրաստման բազմաթիվ լավագույն բաղադրատոմսերից մեկը, որը կպատրաստեք ընդամենը 7 րոպեում։ Բրոկկոլիով աղցան

Բաղադրիչներ

500 գ բրոկկոլի

2 գազար

0,5 կիտրոնի հյութ

1 մանդարինի հյութ

2 թ/գ շաքարավազ

250 գ չերրի լոլիկ

2 ճ/գ ձիթայուղ

1 թ/գ սխտորի փոշի

աղ, սև պղպեղ

 Պատրաստման եղանակը

Եռման ջրի մեջ աղ լցնել,ավելացնել բրոկկոլին, թողնել 2 րոպե, ապա հանել և լցնել կաղապարի մեջ։ Ավելացնել լոլիկ

Կիտրոնի և մանդարինի հյութին ավելացնել 1 թ/գ շաքարավազ, լավ խառնել և լցնել տաք թավայի մեջ

Ավելացնել երկարությամբ կտրատած գազար, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 7 րոպե

Ավելացնել 1 թ/գ շաքարավազ, աղ, թողնել ևս 2 րոպե, ապա ավելացնել մյուս բաղադրիչներին։ Ձիթայուղին ավելացնել սխտորի փոշի և ավելացնել մյուս բաղադրիչներին։ Ավելացնել աղ, քնջութի սերմեր, լավ խառնել, թողնել 30 րոպե և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում