Առանց ձեթի հավի փափուկ նագեթներ

Բաղադրությունը

  • 1 կգ հավի կրծքամիս,
  • 300 մլ կաթ,
  • 100-150 գ չորահաց,
  • 50 գ պանիր,
  • 2 հատ ձու,
  • աղ:

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը երկար կտորների կտրատել:

Այդ կտրոների վրա կաթ լցնել և 30 րոպե թողնել:

Չորահացի մեջ ավելացնել աղ, քերված պանիր և լավ խառնել:

Ձվի մեջ աղ ավելացնել ու պատառաքաղով հարել:

Հավի մսի կտորներ թաթախել ձվի, իսկ հետո պաքսիմատի մեջ:

Ջեռոցի ամանը ծածկել յուղաթղթով, և կտրոները դասավորել դրա մեջ:

Եփել 220 ջերմաստիճանում 10-12 րոպե:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում