Վրացական խոհանոցի հանրահայտ ուտեստներից մեկը՝ Սացիվին՝ հավի մսով։ Համից չեք կշտանա

Բաղադրիչներ

1,5 կգ հավ

10 հատիկավոր պղպեղ

1 գլուխ սոխ

1 թ/գ աղ

մաղադնոսի ցողուն

2 դափնու տերև

50 գ համեմ

6 ատամիկ սխտոր

450 գ ընկույզ

3 գլուխ սոխ

1 թ/գ սև աղացած պղպեղ

1 թ/գ համեմի աղացած սերմ

4 թ/գ իմերեթական շաֆրան

6 թ/գ խմելի-սունելի

1 թ/գ կծու պղպեղ

3 ճ/գ գինու քացախ

1 թ/գ աղ

Պատրաստման եղանակը

Հավի միսը խաշել՝ թողնել եռա, հեռացնել առաջացած փրփուրը, ավելացնել հատիկավոր պղպեղ, 1 ամբողջական սոխ, 1 թ/գ աղ, մաղադանոսի ցողուն, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 40 րոպե։ Ավելացնել դափնու տերև և թողնել ևս 10 րոպե

Միսը կտրատել, իսկ արգանակը թողնել

Սոխն անցկացնել մանր քերիչով 4 րոպե տապակել և վերցնել կրակից

Ընկույզն ու համեմը աղալ, ավելացնել սոխին, դնել կրակին։ Մաս-մաս ավելացնել 1,5 լ հավի արգանակ և անընդհատ խառնել

Ավելացնել աղ, սև պղպեղ, համեմի աղացած սերմ, խմելի-սունելի, կծու պղպեղ, գինու քացախ և թողնել թույլ կրակին  5 րոպե

Ստացված զանգվածը լցնել հավի մսի վրա, զարդարել մանրացրած համեմով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում