Պատրաստի՛ր այս օգտակար աղցանն ու օրը սկսի՛ր թեթևությամբ և թարմությամբ։ Ավոկադոյով աղցան

Բաղադրիչներ

150 գ չերրի լոլիկ

1/2  թարմ վարունգ

1/2  սոխ

1 ավոկադո

համեմ

50 գ եգիպտացորեն

աղ, սև պղպեղ

1/2  կիտրոնի հյութ

2 ճ/գ ձեթ

Պատրաստման եղանակը

Լոլիկը բաժանել 2 մասի, ավելացնել կիսալուսնաձև կտրատած վարունգ, սոխ, խորանարդաձև կտրատած ավոկադո

Ավելացնել մանրացրած համեմ, եգիպտացորեն, աղ, սև պղպեղ, կիտրոնի հյութ, ձեթ և լավ խառնել

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում