Ցածր կալորիականություն, հարուստ սպիտակուցներով, նրբահամ և նրբաճաշակ աղցան՝ չինական կաղամբոբվ

Բաղադրիչներ

300 գ չինական կաղամբ

250 գ հավի խաշած կրծքամիս

1 թարմ վարունգ

100 գ խաշած կամ մարինացված սիսեռ

100 գ մարինացված եգիպտացորեն

2 խաշած ձու

աղ, սև պղպեղ

սամիթ

200 գ յոգուրտ

1 թ/գ մանանեխ

0,5 կիտրոնի հյութ

աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Կաղամբը, հավի միսը միջին մեծությամբ կտրատել, ավելացնել միջին երկարությամբ կտրատած վարունգ, մանրացրած սամիթ

Ավելացնել կտրատած ձու, սիսեռ, եգիպտացորեն

Յոգուրտին ավելացնել աղ, սև պղպեղ, մանանեխ, կիտրոնի հյութ, խառնել, ավելացնել աղցանին

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում