Բաղադրությունը
- 300 գ հավի կրծքամիս,
- 300 գ վարունգ,
- 1 տուփ պահածոյացված եգիպտացորեն,
- 150 գ պանիր,
- 2 ճաշի գդալ թթվասեր կամ մայոնեզ,
- մաղադանոս,
- աղ,
- պղպեղ:
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը խաշել կամ ջեռոցում եփել ու կտրատել: Միսը պատրաստելիս այն կարելի է համեմել սիրելի համեմունքներով:
Վարունգը և կանաչին կտրատել:
Պանիրը քերիչով անցկացնել:
Խառնել այս բաղադրիչները, ավելացնել եգիպտացորենը, համեմել աղով, պղպեղով, թթվասերով ու խառնել:
Բարի ախորժակ