Թե ինչպիսի համեղ աղցան կարելի է պատրաստել ամենահասանելի մթերքներից՝ տես այս բաղադրատոմսում։ Կարմիր լոբով աղցան

Բաղադրիչներ

1 գլուխ սոխ

1 թ/գ աղ

1 թ/գ շաքարավազ

2 թ/գ խնձորի քացախ

100 մլ եռման ջուր

1 հավի խաշած կրծքամիս

2 խաշած ձու

2 մարինացված վարունգ

1 թարմ վարունգ

250 գ խաշած կամ մարինացված կարմիր լոբի

2 ճ/գ մայոնեզ

2 ճ/գ ձեթ

1 թ/գ մանանեխ

աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը, ձուն խորանարդաձև կտրատել

Ավելացնել խորանարդաձև կտրատած թարմ և մարինացված վարունգ, խաշած լոբի

Սոխը խորանարդաձև կտրատել, ավելացնել աղ, շաքարավազ․ խնձորի քացախ, եռման ջուր, լավ խառնել, թողնել 30 րոպե, ապա ջրքամել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել ձեթ, մայոնեզ, մանանեխ, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում