Ընդամենը 5 րոպե, և պատրաստ է այս անմահական մարինացված սունկը։ Պատրաստի՛ր և վայելի՛ր

Բաղադրիչներ

800 գ սունկ

60 գ սոխ

3 ատամիկ սխտոր

1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ

1 թ/գ սև պղպեղ

0,5 թ/գ կծու պղպեղ

1 թ/գ համեմի աղացած սերմ

1 թ/գ շաքարավազ

2 ճ/գ սոյայի սոուս

2 ճ/գ 6% խնձորի քացախ

կանաչ սոխ, համեմ

աղ

քնջութ

Պատրաստման եղանակը

Եռման ջրի մեջ աղ լցնել, ավելացնել շրջանաձև կտրատած սունկը, թողնել 10 րոպե, ապա ջրքամել և անցկացնել սառը ջրով

Ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխ, մանրացրած սխտոր, աղ, սև և կարմիր պղպեղներ, կծու պղպեղ, համեմի աղացած սերմ, տաքացրած ձեթ և լավ խառնել

Ավելացնել սոյայի սոուս, խնձորի քացախ, մանրացրած կանաչ սոխ, համեմ և լավ խառնել

Զարդարեք քնջութով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում