Բաղադրիչներ
1 գլուխ սոխ
ձիթայուղ
450 գ սունկ
3 խաշած ձու
100 գ պանիր
մաղադանոս
2 ճ/գ թթվասեր
շրջանաձև լավաշներ
Սոուսի համար՝
3 լոլիկ
1 գլուխ սոխ
2 ատամիկ սխտոր
1 գազար
1 պղպեղ
աղ, սև և կարմիր պղպեղներ
1 թ/գ շաքարավազ
Պատրաստման եղանակը
Սոխը մանր կտրատել, 4 րոպե տապակել ձիթայուղով, ավելացնել մանր կտրատած սունկ, թողնել 10-15 րոպե և վերցնել կրակից
Ավելացնել քերիչով անցկացրած ձու, քերած պանրի մի մասը, մանրացրած մաղադանոս, աղ, սև պղպեղ, թթվասեր և լավ խառնել
Ստացված խճողակը լցնել լավաշների մեջ և ռուլետի պես փաթաթել
Բաժանել 3 մասի
Սոուսի պատրաստման համար անհրաժեշտ է սոխը մանրացնել, 4 րոպե տապակել, ավելացնել քերած գազար, թողնել ևս 2 րոպե, ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղ, թողնել 3 րոպե
Լոլիկները դնել եռման ջրի մեջ, կեղևը հեռացնել, մանր կտրատել և ավելացնել տապակին
Ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, շաքարավազ, թողնել 5-7 րոպե և վերցնել կրակից
Մի մասը լցնել կաղապարի մեջ, շարել ռուլետները
Ավելացնել սոուսի մնացած մասը, քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ